Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անիմաստ ծախսերով և ազգադավ այցերով Նիկոլին ուղեկցած հերթական մարդաշատ պատվիրակությանը չհաշված` համայնքի հետ հանդիպմանը մասնակցել է 20 կամ 22 մարդ: Նրանց որոշ մասն, ըստ ամենայնի` ՀՀ քաղաքացի ուսանողներ են եղել: Գերմանահայ համայնքի իրազեկներն ասում են, որ մեծ ջանքեր է գործադրվել, սակայն պատշաճ հավաք-հանդիպում կազմակերպել այդպես էլ չի հաջողվել:

Մարդիկ հրաժարվել են մասնակցել հերթական խայտառակությանը: Նրանք չեն ցանկացել ասոցացվել մեկի հետ, ով հայկական Արցախը հանձնելով` աշխարհի խաղասեղանին ու թշնամու զոհասեղանին է դրել նաև Հայաստանը:

Գիտակից և նորմալ մարդիկ ինչու՞ պետք է հանդիպման գնան Նիկոլի հետ...

Մյունխենում 2000-ից ավելի հայ է բնակվում»։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն