«Ազատություն» Ռ/Կ-ն ու «Հայկական Ժամանակը» ադրբեջանական լրահոսը բերում են հայկական մեդիատիրույթ

article-image

Կառավարությունն օրեր առաջ ռազմական դրության մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Փոփոխությունները վերաբերվում են նաև լրատվական դաշտին և ենթադրում են, որ չի կարելի քննադատել կամ կասկածի տակ դնել պաշտոնյաների խոսքը` կապված ռազմական գործողությունների և վարվող քաղաքականության հետ։ Ընդունված որոշումը մի շարք քննադատությունների է արժանացել. որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հանրային այլ անձինք հրավիրվել են ոստիկանություն, կազմվել են տարատեսակ ակտեր:

Խոսքի ազատության սահմանափակումները կարծես թե շրջանցում են իշխանական լրատվամիջոցներին՝ «Ազատություն» Ռ/Կ-ին ու «Հայկական ժամանակին»: Այս լրատվականները ակտիվորեն տարածում են ադրբեջանական լրահոսը, մեծ թվով ապատեղեկատվություն պարունակող նյութեր, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և այլ պետական կառույցների պաշտոնական հայտարությունները:

Ստորև առանց մեկնաբանության ներկայացնում ենք «Ազատություն» Ռ/Կ-ի և «Հայկական ժամանակի»` ադբեջանական պրոպագանդային նպաստող հրապարակումները:

«Բաքուն պնդում է, թե պահպանում է հրադադարը»


 

«Ալիև. Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»


 

«Բաքուն խզելու է կապերը Արցախի անկախությունը ճանաչող երկրների հետ»


 

«Ալիևը պնդում է, որ Ֆրանսիան չեզոք է Ղարաբաղի հարցում»


 

«Ալիեւը «վերջին շանսն» է տալիս Հայաստանին՝ բանակցություններին վերադառնալու եւ ԼՂ-ից զորքերը հանելու համար»

Պատերազմական իրավիճակում վերոնշյալ իշխանական լրատվամիջոցների՝ Կառավարության կողմից ընդունված որոշմանը հակասող գործողությունները մինչ օրս չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում` ի տարբերություն «ոչ իշխանահաճո» լրատվամիջոցների և անձանց բազմաթիվ «խնդրահարույց» գրառումների, ինչի կապակցությամբ հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն