«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին

article-image

Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins sans frontieres, MSF) կազմակերպության ապաստարանը։ 2 մարդ զոհվել է, ևս 6-ը` վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարդասիրական կազմակերպությունը հայտարարություն է տարածել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Իսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում՝ գնդակոծելով MSF-ի ապաստարանը, որտեղ գտնվում էին կազմակերպության աշխատակիցներն ու նրանց ընտանիքները: Դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբերը հայտնաբերել են, որ մեր գործընկերների ընտանիքի անդամներից առնվազն երկուսը զոհվել են, վեց մարդ՝ վիրավորվել», - նշված է տեքստում:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Տեղի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է գրեթե 29 100-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 000-ի։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն