(VIDEO) Գողացված, ապա կրկնակի վաճառված մեքենան հայտնաբերվել է. կան ձերբակալվածներ

article-image

Փետրվարի 7-ին՝ ժամը 20:45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի 39-ամյա բնակիչը: Պարզվել է նաև, որ նա մի քաղաքացու էվակուատորով մեքենան տեղափոխել է Թալին, որտեղ արդեն այն վաճառել է 43-ամյա համաքաղաքացուն, նա էլ այնուհետև ապամոնտաժելու նպատակով մեքենան վաճառել է Թաթուլ գյուղի 42-ամյա բնակչին:

«Մերսեդեսը» հայտնաբերվել և առգրավվել է:

Թալինցի 39-ամյա և 43-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթը շարունակվում է:

Տեսանյութը՝ ստորև

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն