Արտագնա աշխատանքի մեկնողներ, պետբյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն, սա էր Նիկոլի ասածը․ Զաքարյան

article-image

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թարգմանենք նիկոլերենից` նորմալ հայերենի:

Ուրեմն, արտագնա աշխատանքի մեկնող սիրելի հայրենակիցներ,

Դուք այսուհետ երթևեկեք չոլերով ու հանդամիջյան ճանապարհներով, որովհետև պետական բյուջեից կառուցած ճանապարհները ձեզ համար չեն:

Նույն տրամաբանությամբ, ձերոնք երևի թե Հայաստանում դպրոց և մանկապարտեզ չհաճախեն: Ոստիկանությունը պարտավոր չի ձեզ պաշտպանի տարբեր ոտնձգություններից: Բանակը պարտավոր չէ ձեզ պաշտպանի արտաքին թշնամուց: ՀՀ հյուպատոսական ծառայությունները պարտավոր չեն ձեր քաղաքացիական շահերը պաշտպանել օտար երկրներում և այլն:

Կարևոր չէ, որ տարիներ շարունակ դուք դրսից հսկայական միջոցներ (տրանսֆերներ) եք բերել Հայաստան ու այն շրջանառել ներքին տնտեսության մեջ, լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Ոչինչ, որ հայկական սփյուռքի հետ մեկտեղ, պատերազմի օրերին աջակցել եք, ինչով կարող էիք:

Նիկոլի համար պրոբլեմն այն է, որ դուք չեք ենթարկվում իրեն ու համարձակվել եք բողոքի ձայն բարձրացնել:

Իսկ զավեշտալին այն է, որ Նիկոլը` ձեր Նիկոլն է: Դուք եք նրան դարձրել ձեր գլխին ոչ միայն հարկահավաք, այլ նաև համազգային փորձանք: Ինքը հանձնել է Արցախը, ինքնագլուխ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանին է թողել հայ ժողովրդի միլիարդավոր դոլարների հանգանակած ներդրումներն ու բազմաթիվ բիզնես ծրագրերը, և հիմա մուննաթ է գալիս ձեզ վրա:

Հետևություններն արեք ինքներդ: Բա Սնուփ Դոգ ա, ինչ ա, դրա փողերն ո՞վ պետք ա տա»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն