«Հեզբոլլահ»-ը 60 հրթիռային արկ է արձակել Իսրայելի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական հարվածների

article-image

«Հեզբոլլահ» շարժումը 60 հրթիռային արկերով հարված է հասցրել Իսրայելի զինվորականների շտաբի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Շարժումը նշել է, որ այս գնդակոծությունը տեղի է ունեցել՝ ի պատասխան փետրվարի 26-ին Լիբանանի խորքերում գտնվող Բաալբեկ քաղաքի շրջանում իսրայելական օդուժի հարձակման։ Ըստ լիբանանյան անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի ընթացքում Իսրայելն առաջին անգամ է հարվածում Լիբանանի արևելքին։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Իսրայելը երեք հարված է հասցրել, սպանվել է խմբավորման երկու մարտիկ. հարվածներից մեկը բաժին է ընկել «Հեզբոլլահ»-ի պարենամթերքի պահեստին:

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին նշել է, որ Բաալբեկի շրջանին հարված է հասցվել՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքի խոցման։

ԻՊԲ-ն նաև հայտարարել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկի՝ տեղի ստորաբաժանման ղեկավարի սպանության մասին, որին պատասխանատու է համարում Իսրայելի վրա մի շարք հարվածների համար:

ԻՊԲ-ն հավելել է, որ տասնյակ հրթիռային արկեր են արձակվել Լիբանանից դեպի Գոլանի բարձունքներ, որոնցից մի քանիսը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Տուժածներ չկան:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն