Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը

article-image

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի բացառել Ուկրաինական գյուղմթերքի նկատմամբ էմբարգոյի ընդլայնումը, եթե Եվրամիությունը շուկայի պաշտպանության այլ մեթոդներ չգտնի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տուսկի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները ստիպված կլինեն լրացուցիչ սահմանափակումներ մտցնել առանց ԵՄ համապատասխան աջակցության:

Լեհաստանի վարչապետը հիշեցրել է, որ Վարշավան պատրաստ է համաֆինանսավորել Եվրոպայում հացահատիկի ավելցուկի փոխանցումը կարիքավոր երկրներին՝ որպես մարդասիրական օգնություն:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն