«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

article-image

Անատոլի Անտոնովը ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են: Այս մասին հայտնում է ռուսական «TACC» լրատվական գործակալությունը:

Դեսպանը ասել է, որ հաճելի անակնկալ է եղել, երբ հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը:

«Շատ քիչ են այն դեպքերը, երբ ամերիկյան և. ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կոչ ենք արել կողմերին առաջին հերթին զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել կրակը և ամեն ինչ դիվանագիտական հուն տեղափոխել: Դա իսկապես այդպես է: Կան նյուանսներ, բայց սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին խաղաղ ռելսերի վրա դնի»,- ասել է Անտոնովը:

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն