Գերմանական ֆրեգատը հետ է մղել հութիների հարձակումը Կարմիր ծովում

article-image

Գերմանիայի ռազմածովային ուժերի Hessen ֆրեգատը փետրվարի 27-ին՝ Եմենի հութիների հետ իր առաջին մարտական ​​բախումների ժամանակ, հաջողությամբ խոցել է երկու անօդաչու թռչող սարք՝ հետ մղելով նրանց գրոհը Կարմիր ծովում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտնել է Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) ներկայացուցիչը:

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) Բունդեսվերին մանդատ էր տրամադրել` մասնակցելու Եվրամիության Aspides (հունարեն՝ «Վահաններ») առաքելությանը՝ առևտրային նավերը հութիների հարձակումներից պաշտպանելու համար:

Hessen ֆրեգատը՝ 240 զինծառայողներով, շարժվել է գործողության անցկացման գոտի՝ պաշտոնական մանդատ ստանալուց անմիջապես հետո։ Նոր մանդատը Բունդեսվերին թույլ է տալիս Aspides առաքելությանը ներգրավել մինչև 700 զինվորականի:

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նշել է, որ այդ առաքելությունը Բունդեսվերի համար կդառնա «ամենավտանգավորներից մեկը տասնամյակների ընթացքում»։ Սակայն, նրա խոսքով, դա հարկավոր է «ծովային ուղիների ազատությունն ապահովելու» համար և «ավանդ է տարածաշրջանի կայունացման գործում»։

ԳԴՀ-ի ռազմածովային ուժերը հաղորդել են, որ պատրաստվում են հետ մղել հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և «կամիկաձե կատերների» գրոհները։

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն