Իրանական «Փարս-1» արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր

article-image

Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական ​​արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Իրանական «Փարս-1» արբանյակն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Սոյուզ-2.1բ» տանող հրթիռի օգնությամբ, որի արձակումն իրականացվել է «Վոստոչնի» տիեզերակայանից։

«Փարս-1»-ը զոնդավորող արբանյակ է, որի նախագծման, կառուցման, հավաքման և փորձարկումների փուլերն իրականացրել են Իրանի տիեզերքի ինստիտուտի մասնագետներն ու երիտասարդ գիտնականները։

Այս արբանյակը, որը կշռում է 134 կգ, պատկանում է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի զոնդավորող հետազոտական ​​արբանյակների շարքին և նախագծվել ու պատրաստվել է ֆունկցիոնալ վիզուալիզիայի, չափումների տվյալների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիաների մշակման ու թեստավորման նպատակով, որոնք անհրաժեշտ են հայրենական օպերատիվ հետազոտությունների համար։

2024 թ. հունվարի 28-ին Իրանն իր տիեզերական պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տիեզերք է ուղարկել հայրենական մշակման երեք արբանյակներ: Դրանք դուրս են բերվել Երկրի ուղեծիր 450 կմ-ից մինչև 1100 կմ բարձրությունների վրա: «Մեհդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1» արբանյակներն արձակվել են փետրվարի 25-ին Սեմնանի նահանգի իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն