Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին խճաքարերով բարձված բեռնատար է կողաշրջվել

article-image

Փետրվարի 29-ին՝ ժամը 09։47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին՝ Տանձավեր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (բարձված խճաքարերով) կողաշրջվել է, խճաքարերը թափվել և խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․) կողաշրջվել է, խճաքարերը թափվել են և խոչնդոտում են երթևեկությանը․ տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը տեղափոխել քարշակի վրա և քարշակման միջոցով օգնություն ցուցաբերել ևս երեք բեռնատար ավտոմեքենայի։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն