Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

article-image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց):Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։                                                                                                                                                                                                                  

Մասնավորապես՝

- կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում,

 - արհեստական օդափոխության համակարգը չունի պաշտպանիչ ցանց, ուստի, չի կանխում աղտոտոված օդի ներթափանցումը տարածք,

 - սառնարանի՝ սննդամթերքի հետ ամնիջական շփման մեջ գտնվող դարակաշարերը ենթարկված են կոռոզիայի:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն