Վեհափառը եկեղեցասեր հայորդիների հետ զրույցում խոսել է արցախահայությանը ցուցաբերվող աջակցության մասին

article-image

Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ եկեղեցասեր հայորդիների։

Ներկայացնելով խմբի անդամներին, Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ եկեղեցասեր հավատացյալների խմբում ընդգրկված են տարբեր բնագավառներում ճանաչում և հարգանք վայելող անձինք, որոնց միավորում են հոգևոր, բարոյական արժեքները, Մայր Եկեղեցու նկատմամբ հավատարմությունը։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հայորդիներին, գնահատեց վերջիններիս ազգանվեր ու եկեղեցասեր ոգին և նախանձախնդրությունը քրիստոնեական սուրբ հավատքի ու ազգային նվիրական արժեքների նկատմամբ։

Նորին Սրբությունը հաստատեց, որ Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտների ու դժվարությունների, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական ու ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և ջանքեր գործադրել ի նպաստ բարոյական ու ազգային արժեհամակարգի անաղարտ պահպանման։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռի կողմից արցախահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն