Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը «The Hill» պարբերականին

article-image

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել ամերիկյան «The Hill» պարբերականին:

Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունը և ավելի մեծ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` կանգնեցնելու նրա միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Ներսեսյանը հայտնել է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի մասնակցությամբ այս ամիս տեղի ունենալիք գագաթնաժողովի մասին: Հայաստանի և Միացյալ Նահանգների ամենամյա ռազմավարական երկխոսության շրջանակներում անցկացվելիք հանդիպումը նոր հրատապ բնույթ է ստանում` կրակի դադարեցման ապահովման ջանքերի և շաբաթներ շարունակվող տասնյակ զոհերի, հարյուրավոր վիրավորների և տասնյակ հազարավոր տեղահանվածների պատճառ դարձած ռազմական գործողությունների ֆոնին:

Վարուժան Ներսեսյանը հայտնել է որ Հայաստանի արտգործնախարարությունը և ԱՄՆ պետդեպարտամենտը առաջիկայում պաշտոնապես կհայտարարեն գալիք հանդիպման մասին:

«Այս պահին մենք նախապատրաստում ենք արտգործնախարարի` Վաշինգտոն այց», - ասել է դեսպանը:

Ներսեսյանը նշել է, որ գնահատում է պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունը, որտեղ վերջինս նշում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում: Այնուամենայնիվ, այս փուլում պետք է ոչ միայն հայտարարություններ արվեն, այլ հստակ քայլեր ձեռնարկվեն: «Առաջին հերթին Թրամփի վարչակազմը պետք է ստիպի Թուրքիային անհապաղ դադարեցնել իր ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի», - նշել է դեսպան Ներսեսյանը:   

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն