Թիրախում ռադիոն է․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։ Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում: Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։

Հիշեցնենք՝ Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին` վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է․ «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել, որն արտահայտվեց նրանց սուր արձագանքով, սակայն, սովորույթի համաձայն, որոշել են նաեւ քրեաիրավական գործիքներով պատժել նրան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 03․ 24 թ համարում։

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն