5,3 և 4,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Ղրղզստանում և Ուզբեկստանում

article-image

Էպիկենտրոնում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղրղզստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի, գտնվել է Ղրղզստանի և Ղազախստանի սահմանի շրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Նաև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանում։ Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական ​​կենտրոնը։

«Երկուշաբթի օրը ժամը 11:29-ին (Երևանի ժամանակով 10:29-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանի տարածքում: Էպիկենտրոնում, որը գտնվել է Տաշքենդից 457 կմ հարավ-արևմուտք,  երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 բալ։ Օջախի խորությունը 8 կմ է», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կենտրոնի տվյալներով՝ Կաշկադարյայի մարզում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն