Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը. Արցախի նախագահ

article-image

Զոհվել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին։

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:  

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…», - գրել է Հարությունյանը։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն