Էմանուել Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից այսօր երեկոյան համատեղ հայտարարված հումանիտար զինադադարը

article-image

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից այսօր երեկոյան համատեղ հայտարարված հումանիտար զինադադարը` վերջին օրերի և ժամերի ընթացքում Ֆրանսիայի միջնորդական ջանքերից հետո՝ համաձայնեցված Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել։

«Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից: Ֆրանսիան ուշադրությամբ կհետևի և կշարունակի ներգրավվածությունը, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեցվեն տևական հիմքերով և շուտով սկսվեն վստահության վրա հիմնված քննարկումներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն