Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտական տանկ, որը վարել է անձամբ Կիմ Չեն Ընը

article-image

Հյուսիսային Կորեան զինվորական ցուցադրության ժամանակ ներկայացրել է նոր մարտական տանկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։

Տանկի անձնակազմերը ցուցադրական ճակատամարտի են մասնակցել։ Ըստ գործակալության՝ հաղթող է ճանաչվել 105-րդ տանկային բրիգադը, որը Կորեական պատերազմի ժամանակ գրավել էր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը։

Այնուհետև Կիմ Չեն Ընը բարձրացել է նոր մարտական տանկը և անձամբ վարել այն։

Հյուսիսային Կորեայի կողմից ցուցադրական ճակատամարտը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ զորավարժությունների ավարտին։ Անցյալ շաբաթվա ընթացքում երկու երկրների ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել տանկերի, զրահապատ մեքենաների, ինչպես նաև FA-50 կործանիչ ինքնաթիռների մասնակցությամբ։ Հյուսիսային Կորեան բազմիցս դատապարտել է այդ զորավարժությունները՝ ասելով, որ դրանք պատերազմի փորձ են, իսկ Սեուլը հայտարարել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն