«Թալիբան»-ը հարվածներ է հասցրել Պակիստանին՝ ի պատասխան 8 զոհի պատճառ դարձած ավիահարվածների

article-image

Աֆղանստանում իշխող թալիբները հայտարարել են, որ ծանր զինատեսակների կիրառմամբ պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանի զինվորականների ուղղությամբ՝ ի պատասխան առավոտյան Պակիստանի կողմից երկու ավիահարվածների, որոնց հետևանքով զոհվել է 5 կին, 3 երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Վերջերս Պակիստանում զինյալների հարձակումների թվի աճի համար երկրները մեղադրում են մեկը մյուսին։ Պակիստանն ասում է, որ հարձակումներն իրականացվում են Աֆղանստանի տարածքից։ «Թալիբան»-ը հերքում է այն, որ իրենք թույլ են տալիս զինյալներին օգտագործել իրենց տարածքը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պակիստանի ռազմաօդային ուժերն առավոտյան ավիահարվածներ են հասցրել «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման զինյալների թաքստոցներին և ճամբարներին Աֆղանստանի Խոստի և Պակտիկայի նահանգներում։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն