Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան 80 մարդու

article-image

Նիգերիայի հյուսիսում ավազակներն առևանգել են 87 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Daily Post Nigeria պարբերականը։

Զինված անձանց խումբը Կաջուրուի շրջանի գյուղ է ներխուժել ուշ երեկոյան։ Նրանք կողոպտել են խանութներ և տներ՝ փնտրելով զարդեր ու պարեն։ Հեռանալիս ավազակները պատանդ են վերցրել 87 մարդու։

Երկու օր առաջ նույն համայնքից 15 մարդ էր առևանգվել։

Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կաջուրուի շրջանում 172 մարդ է գերեվարվել։ Իշխանությունները որոնում են առևանգվածներին։

Մեկ այլ հրապարակման մեջ Daily Post Nigeria-ն նշում է, որ մարտի 6-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում երկրի հյուսիսային տարբեր շրջաններում առևանգվել է, ընդհանուր առմամբ, 800 մարդ, հիմնականում՝ դպրոցականներ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն