Լիբիան փակում է Թունիսի հետ սահմանի հսկիչ անցակետը

article-image

Լիբիայի Ազգային միասնության կառավարության ներքին գործերի նախարարությունը կարգադրել է ժամանակավորապես փակել Թունիսի հետ սահմանին գտնվող Ռաս Ջադիր սահմանային անցակետի աշխատանքն այնտեղ տեղի ունեցած բախումներից հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Նշվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 18-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ռաս Ջադիր անցակետում, որը գտնվում է Լիբիայի և Թունիսի միջև կարևոր առևտրային ճանապարհի վրա (Տրիպոլիից 167 կիլոմետր հեռավորության վրա)։

Ականատեսների խոսքով՝ բախումները տեղի են ունեցել Զուարա քաղաքի ռազմական խորհրդի (պաշտոնապես մտնում է Տրիպոլիում նիստեր գումարող Ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարության կազմի մեջ) մարտիկների և այդ նույն նախարարների կաբինետի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ Հեռուստաալիքը նշում է, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Զուարայի ռազմական խորհրդի մարտիկները փորձել են սահմանային անցակետից դուրս մղել ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի աշխատակիցներին, որոնք այնտեղ էին ժամանել Տրիպոլիի մերձակայքից։

ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝ սահմանային անցակետի փակումն իրականացվել է «իրավասու մարմինների կողմից անվտանգության միջոցներ ձեռնարկելու և դրա աշխատանքը վերականգնելու» համար։

Լիբիայում գործում է երկու կառավարություն, որոնք չեն ճանաչում միմյանց. առաջինը, որը վայելում է ՄԱԿ-ի աջակցությունը, գլխավորում է Աբդել Համիդ Դբեյբան և գործում է Տրիպոլիում: Երկրորդը գտնվում է Բենգազիում՝ Ուսամա Համադի գլխավորությամբ:

Աղբյուր՝ AntiFake.am 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն