Մոլդովան ռուս դիվանագետին արտաքսում է ՌԴ նախագահական ընտրությունների պատճառով

article-image

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկն անցանկալի անձ է հայտարարվել և ստիպված կլինի լքել երկիրը։ Համապատասխան նոտան հանձնել են Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին, որը կանչվել է արտգործնախարարություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Ըստ Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայության՝ այս քայլը պայմանավորված է «Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում, հակառակ Մոլդովայի իշխանությունների դիրքորոշման, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների կազմակերպման հետ կապված բողոքով»։

2024 թ. Մոլդովան արգելել է Ռուսաստանի ընտրությունների անցկացումը ՌԴ դեսպանատան սահմաններից դուրս ցանկացած վայրում, ուստի Քիշնևում գործել է միայն մեկ ընտրատեղամաս, հիշեցնում է ՏԱՍՍ գործակալությունը, որի տվյալներով, չնայած այդ սահմանափակմանը, 2024 թ. ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ևս վեց ընտրատեղամաս է բացվել Մերձդնեստրի տարածքում, «որտեղ ապրում է Ռուսաստանի Դաշնության ավելի քան 250 հազար քաղաքացի»։

Աղբյուր՝ «Արմենպրես»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն