Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Սվետալան Տիխանովսկայան. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ և քննարկել բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, որը կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով, «Позірку»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու Հայաստանում։ Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը»,- գրում է աղբյուրը։  

Նշվում է, որ Տիխանովսկայան համերաշխության խոսքեր է հայտնել և նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ տարվա նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չգալու որոշման համար։ Մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում չորս տղամարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեջ։ Ձերբակալվածներից մեկի անունը Յարոսլավ Նովիկովն է։

Current time-ի տեղեկություններով՝ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան էր խնդրել պաշտոնական Երևանից այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգնի դատարանի առաջ։»:

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն