Վազգենին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ՝ այնտեղ, որտեղ երեկ գիշերը տեղափոխել էին Նարեկ Սամսոնյանին․ Մելիքյան

article-image

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ Վազգենի պաշտպան Արսեն Բաբայանը հայտնեց, որ նրան 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը բավարարվել է։

Վազգենին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ՝ այնտեղ, որտեղ երեկ գիշերը տեղափոխել էին Նարեկ Սամսոնյանին։

Դե ինչ, ժողովրդավարության քողի տակ «ադրբեջանավարության» ուղին բռնած մեր երկրի բանտերում պահվում են արդեն հինգ քաղբանտարկյալներ՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։

Աղբյուր՝ AntiFake.am   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն