Նարեկի ու Վազգենի արարքում խուլիգանության հանցակազմի հատկանիշներ չկան. Վարազդատ Հարությունյան

article-image

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

«2021թ-ին 200-ից ավել քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու դեպքերով: 

Հետագայում «ծանր վիրավորանքի» հանցակազմը միջազգային կառույցների ճնշման արդյուքնում ապաքրեականացվեց, սակայն հիմա քողարկված կերպով այն վերակենդանացվել է «համացանցային խուլիգանության» տեսքով: 

Այսինքն` անձը ելնելով կոնկրետ իշխանականի հակաբարոյական և/կամ հակաիրավական վարքագծից եթերով կամ սոցիալական ցանցերում քննադատում է վերջինին`օգտագործելով նաև վիրավորական արտահայտություն: Անձի նկատմամաբ 2021-ին կիրականացվեր քրեական հետապնդում ծանր վիրավորանքի հանցակազմով, իսկ հիմա դրան փոխարինող հանցակազմ են «կարում»` խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով (ՀՀ քր. օր 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):

Այս «աճպարարության» զոհերն են, փաստորեն, Նարեկն ու Վազգենը: Իհարկե, նրանց արարքում խուլիգանության հանցակազմի հատկանիշներ չկան, սակայն դա իշխանություններին քիչ է հետաքրքրում, քանի որ նրանց հաջողվում է անձանց կալանավորել ու սահմանափակել նրանց հանրային գործունեությունը: Կարճ ասած` գործում է человек есть статья найдется սկզբունքը:

Սրա դեմն առնել է պետք` ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է»:

 

Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն