ԵՄ-ն ցավում է, որ հրադադարի խախտումները շարունակվում են Լեռնային Ղարաբաղում. Ջոզեպ Բորելի հայտարարությունը

article-image

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրուցում իր  մտահոգությունն է հայտնել հրադադարի խախտումների վերաբերյալ:

«Եվրոպական Միությունը ողջունում է անցած գիշեր տեղական ժամանակով 00:00-ին նախատեսված հումանիտար հրադադարի համատեղ հայտարարությունը, որը ընդունվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդական ջանքերով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: ԵՄ-ն ցավում է, որ, ցավոք, հրադադարի խախտումները շարունակվում են` Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ տվյալների համաձայն: Սա հանգեցնում է առավել շատ քաղաքացիական անձանց տառապանքների:

Այն խորացնում է պետությունների և համապատասխան հասարակությունների միջև առկա հակամարտությունը` էլ ավելի բարդացնելով վերքերի ապաքինումը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն իսկ անտեղի տառապանքների է ենթարկել: Ընդհանուր առմամբ, հակամարտությունը հանգեցրել է քաղաքացիական բազմաթիվ և անընդունելի զոհերի: Եվրամիությունը խստորեն դատապարտում է բոլոր նման հարձակումները` անկախ դրանց ծագումից:

Ես հենց նոր եմ հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին` հորդորելու նրանց, որ հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն հարգված լինի երկու կողմերի կողմից: Ես նաև ընդգծել եմ, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն: Դրանք արդարացում չունեն: Ես կրկնել եմ, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարաժամկետ լուծման հարցում:

ԵՄ-ն շարունակելու է հետևել իրավիճակին», - ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն