Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի

article-image

Մարտի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 53 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արաբաջյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Մարիամ Հ․-ն, 21-ամյա Անահիտ Ս․-ն  և Երևանի բնակիչ 43-ամյա Ելենա Ղ․-ն։ Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է  ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմելուց հետո շտապօգնության 54 խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Էլեն Ա․-ին և 41-ամյա Հովհաննես Ս․-ին։

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոցներ են տեղափոխվել Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկից, որտեղ իրենց վատ են զգացել:Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով  նախաձեռնել է քրեական վարույթ։

Աղբյուր՝ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն