Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝ իրենք իշխանության են, ժողովուրդն իրենց հանդուրժում է: Նա այդ հայտարարությունն արել է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի քննարկման ընթացքում: Ձեռքի հետ` հընթացս ասել է. 6 տարի է՝ մենք իշխանության ենք, ես չէի սպասում, որ այսքան կմնանք, ապա շարունակել է ասելիքը, սակայն նրա այդ հայտարարությունը գրավել է կուսակիցների ուշադրությունը: Հավանաբար, հարց են տվել, Փաշինյանն ասել է, որ այլ առիթով կանդրադառնա։

ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական իշխանություն լինելով` որեւէ խոստում չենք կատարել, բայց շարունակում ենք մնալ իշխանության։ Բայց իշխանության մնալը դեռ ոչինչ չի ասում, անգամ իշխանական սոցհարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել` 17 տոկոսի: Ոմանց կարծիքով, դա էլ ուռճացված թիվ է»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն