Աբովյանում «Toyota»-ն բախվել է ծառին, կոտրել այն և շրջվել․ վարորդի վիճակը ծանր է

article-image

Մարտի 31-ին, ժամը 22։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում, ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 2005 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին՝ կոտրել այն և գլխիվայր շրջվել․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ծառը մասամբ հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:

Աղբյուր՝ AntiFake.am   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն