Հրատապ նիստ՝ սահմանազատման հարցերով. ԱԺ կհրավիրեն Մհեր Գրիգորյանին ու Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։

Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ եւ որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Ընդդիմադիրների համոզմամբ, ՀՀ իշխանականների` Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն