Մալյանի գոծով փաստաբանների բողոքը մերժվել է, ծանուցումը 10 օր ուշացումով են ուղղարկել փաստաբանին. Մելիքյան

article-image

Իրավապաշտպան Ռուբեն Մելքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։

Մարտի 18-ն անցավ՝ ձեն-ձուն չկար, հաջորդ օրը՝ չկար, շաբաթն անցավ՝ չկար, ու ահա նախորդ հինգշաբթի՝ մարտի 28-ին, սահմանված ժամկետից տևական ուշացումով, ստացա նամակ առ այն որ նշված դատավորը մերժել է մեր բողոքը։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Քաղբանտարկյալների ճակատագրով մտահոգ ընկերներից և ոչ ոք այս ընթացքում էդպես էլ չհետաքրքրվեց մեր բողոքի ճակատագրով։ Բոլոր նրանք, ովքեր իմացել են դատավորի անունը, համարել են, որ վճիռն արդեն կանխորոշված է։ Այդպիսի՛ համբավ ունի նշված դատավորը։ Ուստի բողոքի մերժման մասին որոշեցել էի չգրել։ Նույնն էր թե գրեի՝ «բա չիմացաք. երեկոյան արևը մայր մտավ»։ Բա ի՞նչ պիտի աներ. հո կլխկոնծի չէ՞ր տալու։

Բայց հետո մտածեցի՝ ճիշտը գրելն է։ Զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար։ Ու ահա՛ գրում եմ։ Զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար»։

Աղբյուր՝ AntiFake.am    

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն