Սերժ Սարգսյանի ստրատեգիկ քայլերի շնորհիվ մենք ջախջախեցինք հակառակորդին 2016 թվականին. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր էջում կիսվել է տեսանյութով, որին  կից գրառում է թողել.

«2016 թվականի այս օրը` ապրիլի 2֊ին ադրբեջանական կողմը սկսեց պատերազմ` չիմանալով, որ ինքն է խնդրելու, որպեսզի դադարեցնեն պատերազմը։ 

Ընդամենը 4 օր տևած պատերազմն այնպես վախեցրեց Ալիևին, որ նա Ռուսաստանին խնդրեց միջնորդել` դադարեցնել պատերազմը։ 

2016 թվականի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ տարիներ շարունակ կառուցած  բանակը հզոր է ու մարտունակ։ Պատերազմից հետո մեր բանակն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում`  

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան այս իշխանությունները ձեռք են բերել իրենց ապաշնորհ ղեկավարման  ընթացքում։ 

Մենք տարածաշրջանում եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս֊300»դիվիզիոններ, «Իսկանդեր»օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։ Հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք է ձեռք բերվել, էլ չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին։

Իսկ այսօր, մեր  բանակը մեջքից հարված է ստացել. բայց հայ զինվորը նույն հայ զինվորն է, ով հաղթել է թուրքին, թուրքն էլ նույն թուրքն է, ով միշտ վախեցել է հայ զինվորից։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն