Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ. Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։

Նիկոլն ասում է՝ Արագածը  չենք նկատում, իսկ  դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։

Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։

Արագածն էլ ենք նկատում, Խուստուփն՝ էլ, Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։

Բայց դու ինչու՞ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։

Ինչու՞։

Ի՞նչ խնդիր ես լուծում։

Ուրացու՞մ։

Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։

Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»:

Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն