Հանրապետականի նպատակներն ու գործունեությունը բխում են ազգի և հայրենիքի հավիտենության գաղափարներից. Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 34-րդ տարին:

Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից: Հայության բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, որը Հայոց անփոխարինելի հայրենիքն է:

Իրենց այս գաղափարների համար են կուսակցության հիմնադիրները տարիներ շարունակ զրկանքներ կրել, աքսորվել, բանտարկվել։ 

Շնորհավորում եմ իմ բոլոր կուսակից ընկերներին և անհրաժեշտություն եմ համարում հենց այօր մի պատմություն պատմել, մասնավորապես՝ երիտասարդներին։ 

Պատմությունը ինձ պատմել են իմ կուսակից ավագ ընկերները, պատմությունը՝ պայքարի, ուժեղ կամքի, չհանձնվելու և հաղթանակի մասին է։ 

Ռազմիկ Զոհրաբյանը, 1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

Երբ Ռազմիկ Զոհրաբյանը կալանավորվում  է այն բանի համար, որ անկախ Հայաստան է ուզում տեսնել, Հայաստանից նրա մոտ է գնում իրավապահ համակարգից մի ներկայացուցիչ, ով արդեն շուրջ 8-9 տարի նստած Ռազմիկ Զոհրաբյանին առաջարկում է ազատություն՝ իր սկզբունքներից հրաժարվելու գնով։ Բայց նա հրաժարվում է այդ առաջարկից և ներկայացուցիչը, ով գնացել էր նրա մոտ, նրան է առաջարկում է մի դեղձ և ասում, որ դա իր տան  այգու դեղձն է և կրկին առաջարկում ազատության դիմաց, սակայն նա դրանից ևս հրաժարվում է, հանուն անկախ ու ազատ հայրենիք ունենալու իր գաղափարի և ոչ մի կերպ չի ցանկանում վերցնել դեղձը։ 

Այժմ՝ մեր օրերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շուրջ 9 ամիս է կալանավորված է, անցնում է նույն զրկանքների միջով, ինչ զրկանքների միջով անցել են իր կուսակից ընկերները։ Հայաստանի ու Արցախի գոյությունը վտանգի ենթարկածները Հայկական պետություն ունենալու հարցը նորից վիճաբանությունների առարկա են դարձել և զրկում են ազատությունից այդ հայրենիքը ամուր պահել ցանկացող յուրաքանչյուր անձի։ 

Այսօր առավել քան երբևէ օրհասական է միասնական պայքարը՝ հանուն հայկական Արցախի ու Հայաստանի»:

Աղբյուր՝ AntiFake.am    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն