ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը

article-image

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից. 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը:
 
Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»:
 

 

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն