Ռուս իրավապահները հուսախաբ արեցին հայկական իշխանություններին. Միհրան Պողոսյանը չի հանձնվի հայ իրավապահներին

article-image

ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստանին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Որպես մերժման հիմք՝ հայտարարվում է քրեական հետապնդման համար ՀՀ դատախազության կողմից հստակ տեղեկատվության չներակայացումը:

Միհրան Պողոսյանը ձերբակալվել էր  ռուս իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ապրիլի 24-ին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան էր խնդրել Ռուսաստանից: Դեռևս մայիսին լուրեր էին պտտվում, որ Ռուսաստանը չի արտահանձնի Միհրան Պողոսյանին: Ձերբակալությունից օրեր անց ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Հայաստանի գլխավոր դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին»:

Միհրան Պողոսյանին և նրա հետ առնչվող քրեական գործը քննարկման առիթ էր դարձել քաղաքական և հասարակական շրջանակներում:

Միհրան Պողոսյանի նկատմամբ հետապնդման և վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու մասին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ճիշտ կլինի, Պանամայում խնդրի, Պանաման ավելի շուտ կտրամադրի այդ ապաստանը, քան Ռուսաստանի Դաշնությունը», և համոզմունք հայտնել, որ Միհրան Հակոբյանին արտահանձնեն: Ագնեսա Խամոյանի հետ հարցազրույցի ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները «գերազանց» համարող Ալեն Սիմոնյանը վստահ էր, որ ռուսական կողմը չի արտահանձնի Միհրան Պողոսյանին, երբ հայտարարեց, որ «մի քիչ ծիծաղելի կլինի ապաստարան տալ դաշնակից երկրի քաղաքացուն, որտեղ դու զինվորական բազա ունես: Թող տան, դրանից Հայաստանի Հնարապետության ժողովրդի գիտակցությունը և վերաբերմունքը որևիցե ձևով չի փոխվի»:

Աժ մեկ այլ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ դեռևս ապրիլին համոզմունք էր հայտնել, որ ռուսական կողմը Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան չի տրամադրի: «Քաղաքական ապաստան հայցելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի, որ Հայաստանում քաղաքական հայացքների հետ կապված խնդիրներ կան։ Միհրան Պողոսյանը չի կարող ստանալ ո՛չ քաղաքական ապաստան, ո՛չ էլ ապաստան քաղաքական հայացքների համար։ Նրա հայտը անգամ չի կարող քննարկվել, քանի որ այդ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս», - ասել էր պատգամավորը:

Թե ինչու են իրականում ռուս իրավապահ մարմինները մերժել հայկական կողմին, պատճառը կարելի է գտնել միջպետական բազմաթիվ խնդիրների, անհամաձայնությունների  և ձախողված արտաքին քաղաքականության մեջ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը