(VIDEO) «Պահանջել ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին». AntiFake.am-ի և «ՔԳ» ՀԿ-ի նամակը` ԵԽ գլխավոր քարտուղարին

article-image

AntiFake.am-ի խմբագրությունը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամները նամակ են հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Նամակն այսօր հանձնվել է ԵԽ գլխավոր քարտուղարին և ընթերցվել նրա այցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի տիկին Բուրիչ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների և իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող անկախ լրագրողների հետապնդումների և ազատությունից զրկելու, ինչպես նաև իշխանությունների կողմից իրավունքի կոպիտ ոտնահարման պայմաններում: Մեր երկրի քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Հասարակական և քաղաքական գործիչներն ապօրինի ձերբակալվում և կալանավորվում են. Քաղաքական բանտարկյալներ են.

  1. Հայաստանի երրորդ խոշորագույն համայնքում` Վանաձորի ընտրություններում հաղթած և այդ պատճառով կալանավորված Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի, 3 ամիս անազատության մեջ է:
  2. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն 10 ամիս է շինծու քրեական գործով գտնվում է կալանքի տակ,
  3. Հանրային գործիչ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը 7 ամիս է զրկված է ազատությունից համացանցային գրառման համար,
  4. «AntiFake.am» կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը, որն ազատությունից զրկվել է 17 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:
  5. Նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը նույնպես ազատությունից զրկվել է 17 օր առաջ և կալանավորվել 2 ամիս ժամկետով` փոդքասթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար:

Վերը նշված բոլոր անձինք հայտնի են որպես Փաշինյանի ռեժիմի քննադատներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտնվում եք Հայաստանում, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ և առանց որևէ շահարկումների Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար վստահաբար տեղեկացված եք, որ առ այսօր Ադրբեջանում կան ազգությամբ հայ ռազմագերիներ, գերիներ և այլ պահվող անձինք, բացի այդ, Արցախում իրականացված էթնիկ զտման և արցախահայության հայրենազրկման արդյունքում Ադրբեջանը պատանդառել է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանում գտնվելով այդ մասին չխոսելն ու այդ առնչությամբ որևէ գործողություն չանելը որևէ կերպ չի կարող նորմալ ընկալվել մեր հասարակության կողմից: Հետևաբար, ակնկալում և պահանջում ենք հրատապ քայլեր ձեռնարկել նշված անձանց ադրբեջանական գերությունից ազատ արձակելու ուղղությամբ:

Արցախի 150 հազար բնակչության թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքները խախտված են: Նրանք վտարված են իրենց տներից, իրենց պապերի հողից, որտեղ ապրել են հազարամյակներ: Նրանց խնդիրը պետք է լինի Եվրոպայի խորհրդի օրակարգում, այդ թվում` նախատեսվող լուծումներով:

Հարգելի տիկին Բուրիչ, ակնակալում ենք, որ կհասկանաք, ինչպես նաև Ձեր գործընկերներին կփոխանցեք, որ այս խնդրի նկատմամբ անտարբեր և լուռ մնալով խրախուսում եք Ադրբեջանին շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը և իրականացնել համանման գործողություններ: Անտարբերությունն ու անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Միևնույն ժամանակ վստահ ենք, որ այս անտարբերությունը միայն Ադրբեջանը չէ, որ տեսնում է և գլոբալ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում սա դիտվելու է որպես ընդունելի վարքագծի օրինակ: Նմանատիպ գործողությունները կրկնություն կունենան ապագայում, իսկ հանցագործները կխուսափեն պատժից:

Ուստի, կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն անդրադառնալ վերը նշված բոլոր հարցերին և ջանքեր գործադրել նշված թեմաները ԵԽ օրակարգ ներառելու ուղղությամբ:

Հարգանքով`

AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր`

Աստղիկ Մաթևոսյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամներ`

Դավիթ Ֆիդանյան

Աիդա Ստեփանյան

Մարինե Շահնազարյան

Լուսինե Առաքելյան

Իշխան Խոսրովյան

08.04.2024

 

Լուսանկարը՝ Panorama.am–ի 

 

Հոդվածի անգրելեն տարբերակը։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն