Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

article-image

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 389.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.43 դրամ (աճել է 1.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.18 դրամ (աճել է 2.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-391 դրամով, վաճառվում է 393-396 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 428-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.18 դրամով, վաճառվում է 4.26-4.44 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393,5-394 դրամով:

Եվրոն գնվում է 420-421 դրամով, վաճառվում է 427-429 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.22 դրամով:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն