Բա եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր, առանց Ալիևի ի՞նչ էիր անում Շուշիում, Նիկոլ․ Շարմազանով

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը,որ Պուտինը քեզ ասել է. «Նույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։

Բա ո՞նց էր 1996-ից Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։

Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

2019-ի օգոստիսին դու էիր ասում՝ Արցախը Հայաստան է։

Քո թիմակիցներն էին ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։

Դու էիր ասում՝ ինչ պետք ա, դա էլ բանակցում եմ։

Դու էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։

Բա եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր, որդուդ Ադրբեջանի՞ բանակ էիր ճանապարհում։

Դու էիր 2020-ին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությանը մասնակցում։

Բա եթե Արցախը 1996-ից Ադրբեջանինն էր, առանց Ալիեւի ի՞նչ էիր անում Շուշիում։

Քո խոսույթը ոտքից գլուխ ադրբեջանական է, Նիկոլ Փաշինյան։

Դու քեզ պահում ես Ալիեւի դեսպանի նման, Նիկոլ։

Լռիր ու մարդկանց ավանակի տեղ մի դիր»։ 

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն