
Երևանում մի շարք քաղաքացիներ և հանրային գործիչներ քաղաքական զբոսանք - հանրային իրազեկման ակցիա իրականացրեցին Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին: Ակցիայի ընթացքում մասնակիցները տեղեկատվական թռուցիկներ բաժանեցին քաղբանտարկյալների մասին։ Բարձրախոսով հայերեն և անգլերեն կոչեր հնչեցին Հայաստանում ժողովրդավարության բացակայության, իշխանության կողմից ազատ խոսքի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով հանրային գործիչներին ազատությունից զրկելու մասին: Հայաստանում քաղաքական բանտարկյալներ են ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը, Վանաձորի ընտրությունների հաղթած Մամիկոն Ասլանյանը, հանրային գործիչ Նարեկ Մալյանը, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանը և նույն փոդքասթի հեղինակ և վարող, հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։
Ազատություն քաղբանտարկյալներին.
Ֆոտոշարքը դիտելու համար թերթեք սլայդը՝
Աղբյուր՝ AntiFake.am