Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. Արա Զոհրաբյան

article-image

Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին: 

Զորակցում եմ վարչապետին  հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում»:

 Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն