Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը` Նարեկ Մալյանի դատավճռի և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղաբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Նարեկ Մալյանի դատավճռի և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին.

«Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի  խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։

Մեր երկրում արդարադատությունը մահացել է, բարոյականությունը հավիտյանս լքել է ռեժիմի սպասարկու բոլոր կառույցներում աշխատող «տուն պահող» կենսաբանական զանգվածների մարմինները։ Սրանք հայրենիք և սրբություն չունենալուն զուգահեռ նաև չունեն ամենակարևորը՝ սրանք ամոթ չունեն։ Ամոթ չունեն ճիշտ այնպես, ինչպես ամոթ չունի ռեժիմի պարագլուխը, որին հաջողվել է իր շուրջբոլորը հավաքել գարշահոտությամբ բուրող կամակատար անամոթներին։

Վստահ եմ, որ այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև։ Մենք այդ ժամանակ գլուխներս բարձր նայելու ենք նրանց աչքերին, մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից։

Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…

Ազատություն քաղբանտարկյալներին։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ

13.04.2024»:

Աղբյուր՝ AntiFake.am  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն