(VIDEO) Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը հարված է ազատ խոսքին. Դավիթ Ֆիդանյան

article-image

Իրավունքի TV-ի տաղավարում հյուրընկալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ, AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Հաղորդման ընթացքում Դավիթ Ֆիդանյանը խոսել է քաղաքական բանտարկյալ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի և քաղաքական բանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության և կալանավորման մասին: Ֆիդանյանի խոսքով` տեղի ունեցողը դասական քաղաքական հետապնդում է և իշխանությունները «Իմնեմնիմի»-ի գործի շրջանակներում վերակենդանացնում են «ծանր վիրավորանքի» հոդվածը: Ֆիդանյանը, խոսելով գործիչների ձերբակալության կադրերի մասին, նշել է, որ Հայաստանի ոստիկանության և ադրբեջանական յաշմայի միջև որևէ տարբերություն չի տեսնում:

«Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության կադրերը տեսնելիս ինձ մոտ տպավորություն էր, որ ադրբեջանական Յաշման հասել է Երևան»,- նշել է նա:

Անդրադառնալով գործող վարչախմբի կողմից Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մոտիվացիային` Ֆիդանյանը նշել է, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է: 

«Նիկոլ Փաշինյանը իր արտաքին տերերի նկատմամբ ունի պարտավարություններ: Նա շտապում է և նրան շտապեցնում են իրականացնել այդ ամենը: Հետևաբար, իր պարտավորությունների իրականացման համատեքստում նա պետք է փորձի ձգել պտուտակները և չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին, հատկապես նրանց, ովքեր ունեն լայն լսարան»,- նշել է նա:

Ֆիդանյանի խոսքով` իշխանությունները ոչ միայն չեն հասել իրենց ռազմավարական նպատականերին, այն է` լռեցնել «Իմնեմնիմի»-ի հարթակը, այլև խայտառակ կալանավորումներից հետո փոդքասթը նոր թափ է հավաքել:

Մանրամասները` տեսանյութում

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն