«Իմնեմնիմի»-ի հերթապահությունը ստանձնել էինք ես ու Արսենը՝ Նարեկի ու Վազգենի ամենալեգիտիմ տեղապահները. Մելիքյան

article-image

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան Իմնեմնիմիի հերթապահությունը ստանձնել էինք ես ու Արսենը՝ Նարեկի ու Վազգենի ամենալեգիտիմ տեղապահները։ Չգիտեմ՝ ոնց էինք նայվում էկրաններից, բայց մենք որ հաստատ բավականություն ստացանք ուղիղ եթերից ու միաժամանակ ահավոր սպառվեցինք։ Թե ոնց էին Նարեկն ու Վազգենը կարանում շաբաթը երկու անգամ 3-3,5 ժամ ուղիղ եթեր մտնել՝ չգիտեմ։

Հընթացս ուղիղ եթերում ստացվեց Իսրայելի դեմ Իրանի դրոնային հարվածի մասին վախենալու լուրը, որը տեղում շատ պրոֆեսիոնալ ձևով մեկնաբանեց մեր առաջին հյուրը՝Հրանտ Միքայելյանը: Իսկ մեր երկրորդ հյուրը՝ Սյուզի Բադոյանը շատ հետաքրքիր դիտարկումներով կիսվեց նիկոլական էլեկտորատի շրջանում առկա վերջին միտումների մասին։

Կարճ ասած՝ եթե հավես ունեք՝ դիտեք. https://www.youtube.com/live/3ndWvQK_PBc

ՀԳ. ԱՄՆ-ում բնակվող՝ Նարեկի ու Վազգենի աջակցի հետ հեռակապով մեր զրույցը ցույց տվեց, որ Ամերիկան հե՛չ երկիր չի։ Որտև մինչ օրս ո՛չ Թրամփին են բռնել, ո՛չ էլ Բայդենին՝ իրար son of a bitch (ԲՏ) ասելու համար։ Օրինա՛կ վերցրեք Երևանի քննչականից, ա՛յ սութի ֆեբեէռ-մեբեէռներ։ Չե՛ք կարում, էլի, հանցավորության դեմ պայքարել։ Հո զոռով չի»:

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն