Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի´ բաժանորդներ,
Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
Աղբյուր՝ AntiFake.am