
AntiFake.am-ի լրագրող, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր վաղ առավոտյանն իր և AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանի վարչական ձերբակալություններին․
«Ինչպես գիտեք, ես ու Իշխան Խոսրովյանը քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով ՄԻՊ Անահիտ Մանասյանի լռության համատեքստում «Փնտրվում է ՄԻՊ»-ը գրությամբ թռուցիկներ էինք փակցնում, որպեսզի հասկանանք՝ ուր է կորել նա, և ոստիկանները, տեսնելով մեր «չարչարանքը», որոշեցին օգնել մեզ։ Մեզ տարան ոստիկանության բաժին, որպեսզի հանգստանանք, ուժերը վերականգնենք, Իշխանը՝ նաև ծխի։ Մի խոսքով, լավ հանգստացանք, տղերքն էլ թռուցիկները առգրավեցին, որ իրենք էլ մասնակից լինեն ՄԻՊ-ի փնտրտուքներին։ Մենք արդեն 4 ժամ ազատության մեջ ենք, սակայն ավաղ դեռ ՄԻՊ-ը չի հայտնաբերվել։ Աշխատանքային օրը դեռ առջևում է, հուսանք մինչև օրվա ավարտ նորություններ կունենանք»։