ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։

Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվել է իրենց նկատմամբ` դեպի բացասական։ Եվ նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում՝ մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն դրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում դրանք:

Մինչդեռ երեկ ՔՊ վերնախավը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, դատափետեցին երիտասարդին, թե պատժելու են «խուլիգանական», անհարգալից պահվածքը: Ուղղակի նման պատմությունների մեջ ընկնողները ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են, որոնց մեղքն անհամեմատ փոքր է առաջնորդների մեղքից, որոնք շրջում են ծառայողական մեքենաներով ու թիկնազորով շրջապատված, եւ Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաեւ ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնեն, որ այլեւս նման միջադեպեր չկրկնվեն»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն