Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաեւ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։

Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։

ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերեւս կմասնակցի ե՛ւ երդմնակալությանը, ե՛ւ ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն