Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

article-image

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուր՝ AntiFake.am  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն